۶۲۴
۶:۲۶
۶۲۲
۶:۲۶
۶۲۳
۶:۲۶
۶۳۲
۶:۲۶
ԱՍՏՒԱԾԱԾՆԱՅ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՕՆՆ ՈՒ ԽԱՂՈՂՕՐՀՆԷՔԸ ԹԵՀՐԱՆԻ ԲՈԼՈՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ
Կիրակի, 16 օգոստոս 2026 թւականին, տօնն էր Ս. Աստւածածնայ Վերափոխման եւ Խաղողօրհնէքի: Սոյն տօնը նաեւ համընկնում է Ս. Աստւածածին եկեղեցու անւանակոչութեան տօնին:
Այս առիթով հովանաւորութեամբ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի Թեհրանի բոլոր եկեղեցիներում մատուցւեց Սուրբ եւ Անմահ Պատարագ եւ յաւուր պատշաճի քարոզեցին պատարագիչ հայրերը։
Արարողութեանը ներկայ էին՝ Ի. Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ Հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դկտր. Արա Շահվերդեանը, Պատգամաւորական Ժողովի, Թեմական խորհրդի եւ Ազգ. Մարմինների ներկայացուցիչները, Եկեղեցական խորհուրդները եւ նկատառելի թւով հաւատացեալներ:
Օրւայ խորհրդին անդրադառնալով նշելի է, որ Հայ Եկեղեցու աւանդութեան համաձայն, Քրիստոսի հրաշափառ եւ յաղթական յարութիւնից եւ համբարձումից յետոյ, Տիրամայրը 15 տարի ապրեց առաքեալների հետ, վայելելով յատկապէս Ս. Յովհաննէս առաքեալի անմիջական գուրգուրանքը եւ խնամքը: Երբ լրացան 15 տարիները, Աստւածամայրը աւանդեց իր հոգին: Առաքեալները երկիւղած ու յարգալից արարողութեամբ եւ ջահերի ու լապտերների ուղեկցութեամբ նրան թաղեցին Գեթսեմանի պարտէզի «Ջահերի ձոր» կոչւած վայրում: Այնուհետեւ, երեք օր շարունակ Մարիամ Աստւածածնի գերեզմանից երկնային շողեր արձակւեցին եւ հրեշտակների փառաբանական երգեր լսւեցին: Տիրամօր թաղման ընթացքում Բարթողիմէոս առաքեալ բացակայում էր: Երբ նա իմացաւ Աստւածամօր մահը, վերադարձաւ Երուսաղէմ եւ գնաց գերեզման, որպէսզի յարգանքի վերջին տուրքը մատուցի Ս. Կոյսին: Երբ առաքեալները գլորեցին Տիրամօր գերեզմանի քարը, գերեզմանը թափուր գտան ու անմիջապէս յիշեցին Քրիստոսի այն խոստումը, ըստ որի նա իր մօրը երկինք պիտի փոխադրէր:
Ս. Աստւածածնի Վերափոխման տօնին է կապւած նաեւ խաղողօրհնէքի բարեպաշտական արարողութիւնը, ուստի բոլոր եկեղեցիներում հաւատացեալների հոծ բազմութեան մասնակցութեամբ տեղի ունեցող խաղողի օրհնութիւնը եւ եկեղեցական խորհուրդների կողմից խաղողօրհնութեան համար պատրաստւած՝ որթատունկերով ու խաղողի ողկոյզներով զարդարւած տաղաւարների ներքոյ օրհնւած խաղողները բաժանւեցի հաւատացեալ ժողովրդին:
Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ
@tehranprelacy

۲.۱K
۶:۳۹
«ԱՐԱՐԱՏԻՑ ԱՐԱՐԱՏ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՋԱՀԸ՝ ԻՆՔՆՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ
Օրհնւեց Իրանի 57-րդ Համահայկական խաղերի ջահը. Խաղերի ջահակիրն է աւտոմրցոյթի բազմակի չեմպիոն Արամ Մարտիրոսեանը
«ԱԼԻՔ» – Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Համահայկական 57-րդ խաղերի ջահի օրհնութեան արարողակարգը տեղի ունեցաւ շաբաթ, օգոստոսի 22-ին՝ մարզաւանի Սուրբ Խաչ մատուռի շրջափակում։
Կրակը օրհնեց Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը։ Այնուհետեւ ջահակիր Արամ Մարտիրոսեանը կրակը փոխանցեց Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ Հենրիկ Խալոյեանին, որն այս շրջանի Համահայկական խաղերի նախագահ, վետերան ֆուտբոլիստ Արթին Մինասեանի ընկերակցութեամբ այն տեղափոխեց Սուրբ Խաչ մատուռ։ Կրակն այնտեղ կը պահւի մինչեւ խաղերի պաշտօնական բացումը։
Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը կազմակերպիչներին փոխանցեց Սրբազան Հօր պատգամն ու ողջոյնները՝ նշելով, որ «Արարատ»-ի նման նախաձեռնութիւնները ամրացնում են մատաղ սերնդի հայկականութեան զգացումը եւ խորացնում հայրենիքի նկատմամբ սէրն ու նւիրումը։ Նա ընդգծեց, որ հայ մարդուն իր Արարատից կտրելու փորձերի պայմաններում նման նախաձեռնութիւնները խորհրդանշում են այդ կապի ամրապնդումը՝ Արարատը արմատաւորելով մատաղ սերնդի հոգում։
Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ Հենրիկ Խալոյեանն էլ նշեց, որ «Արարատ»-ը շարունակելու է սատարել երիտասարդներին եւ ծառայել հայկական մշակոյթի, ինքնութեան ու արժէքների պահպանմանը՝ այս տարւայ Համահայկական խաղերի «Արարատից Արարատ» նշանաբանին հաղորդելով նաեւ Հ. Մ. «Արարատ» Կ.-ի առաքելութեան խորհուրդը։
Այս տարւայ գլխաւոր ջահակիրն է Իրանի աւտոմրցոյթների բազմակի չեմպիոն Արամ Մարտիրոսեանը, որը նաեւ միջազգային մակարդակով գործունէութիւն է ծաւալում աւտոսպորտի ոլորտում։ Նրան ջահակրութեան ընթացքում ընկերակցում են Իրանի աւտոմրցոյթների առաջատար մարզիկներ՝ Միշէլ Տէր-Գէորգեանը եւ Բեռնարդ Էյւազին։
Ջահակիրների երեք հոգանոց խումբը միջոցառմանը ներկայացել էր իրենց մրցութային եւ դասական աւտոմեքենաներով։
Խաղերի պաշտօնական բացումը նախատեսւած է սեպտեմբերի 9-ին։ Մրցումները կը տեւեն շուրջ 9 օր։ Մասնակցութեան հրաւէրներ են ուղարկւել նաեւ Հայաստանից մարզական խմբերին, սակայն նրանց մասնակցութեան վերաբերեալ դեռեւս յստակ տեղեկութիւններ չկան։
Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ

۳۷۷
۱۰:۳۲
۳۷۷
۱۰:۳۲
۳۷۷
۱۰:۳۲
بازارسال شده از AlikOnline
իրանահայ պատգամաւորների բողոքից յետոյ հոլովակը հեռացւել է
۴۴
۵:۴۲