لوگوی پیام رسان بلهدانلود «بله»
عکس پروفایل صفحه رسمی گقارد منصوریان نماینده مسیحیان ارمنی اصفهان و جنوب ایران در مجلس شورای اسلامی _دوره دوازدهم ص
۱۹۰ عضو

صفحه رسمی گقارد منصوریان نماینده مسیحیان ارمنی اصفهان و جنوب ایران در مجلس شورای اسلامی _دوره دوازدهم

مشاهده در اپلیکیشن بلهمشاهده در وب بله
۳۱ اردیبهشت
بازارسال شده از Սպահանի Հայոց Թեմ
thumbnail

۲۱

۱۵:۳۲

بازارسال شده از Սպահանի Հայոց Թեմ
thumbnail

۱۷

۱۵:۳۲

بازارسال شده از Սպահանի Հայոց Թեմ
thumbnail

۱۸

۱۵:۳۲

بازارسال شده از Սպահանի Հայոց Թեմ
thumbnail

۲۰

۱۵:۳۲

بازارسال شده از Սպահանի Հայոց Թեմ
thumbnail

۲۲

۱۵:۳۲

بازارسال شده از Սպահանի Հայոց Թեմ
ԻԻ խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորը մեծարանքի արժանացաւ նահանգիս Մշակութային ժառանգութեան գերատեսչութեան կողմից

Սպահան նահանգի Մշակութային ժառանգութեան, զբօսաշրջութեան եւ ձեռարւեստի գերատեսչութեան նախաձեռնութեամբ, չորեքշաբթի՝ մայիսի 20-ի առաւօտեան, Սպահանի «Աբբասի» հիւրանոցում, հանդիսութեամբ նշւեց Թանգարանների եւ մշակութային ժառանգութեան միջազգային օրը, որին հրաւիրւած եւ ներկայ էր սոյն ոլորտի նախարար Սէյէդ Ռեզա Սալեհի Ամիռին։
Սոյն հանդիսութեանը նախարարի ձեռամբ մեծարւեց ԻԻ խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Գեղարդ Մանսուրեանը՝ Սպահանի պարսկական եւ հայկական մշակութային կառոյցների պահպանման ուղղութեամբ պետական խոշոր բիւջէ ապահովելու իր հետեւողական ու ջերմեռանդ աշխատանքի համար։
Մշակութային եւ զբօսաշրջութեան ոլորտներում իր կատարած գործունէութեան համար գնահատւեց նաեւ Ազգային առաջնորդարանի Հանրային կապի եւ Զբօսաշրջութեան գրասենեակի պատասխանատու Վերգինէ Միրզախանեանը։Միջոցառմանը ներկայ էին նաեւ Խորհրդարանի երկու պատգամաւորներ, Սպահանի նահանգապետը, նահանգի Մշակութային ժառանգութեան, զբօսաշրջութեան եւ ձեռարւեստի գերատեսուչը, ինչպէս նաեւ Թեմական խորհրդի անդամ դոկտ. Մեղեդի Խուդաբախշեանը, Արխիւատան եւ Հանրային կապի պատասխանատուներ Թովմա Գալստանեանն ու Վերգինէ Միրզախանեանը։
Սպահանի Հայոց Թեմի Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապի Գրասենեակ

۱

۱۵:۳۲

۱۱ خرداد
بازارسال شده از Սպահանի Հայոց Թեմ
thumbnail
Պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանին յաջողւել է 10 միլիարդ թուման պետական բիւջէ ապահովել Ս. Ա. Վանքում գտնւող թեմակալ Առաջնորդի կացարանի նորոգութեան համար

Ինչպէս, որ նախորդ լրատւութեամբ տեղեկացրել ենք, ԻԻ խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանը հետամուտ է եղել թեմապատկան մշակութային կառոյցների վերանորոգման համար բիւջէ ապահովելու գործին եւ այս ուղղութեամբ ձեռք է բերել յաջողութիւններ։Ուրախութեամբ տեղեկացնում ենք, որ այս անգամ եւս պատգամաւորը ստացել է 10 միլիարդ թուման պետական բիւջէ, որը յատկացւել է Ս. Ամենափրկիչ վանքում գտնւող թեմակալ Առաջնորդի կացարանի ամբողջական եւ հիմնական վերանորոգմանը, որը կատարւում է Սպահանի Մշակութային ժառանգութեան, զբօսաշրջութեան եւ ձեռարւեստի գերատեսչութեան միջոցով եւ Թեմական խորհրդի հսկողութեամբ։ Յետագայ լրատւութեամբ Ձեզ տեղեակ ենք պահելու աշխատանքի աւարտի մասին։
Սպահանի Հայոց Թեմի Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ

۱۳

۱۲:۲۱

۲۴ خرداد
بازارسال شده از AlikOnline
thumbnail
undefined Սրբութիւնը՝ գովազդային սրամտութեան առարկայ․
«Վերջին ընթրիք»-ի շուրջ չար կատակը

undefined Իրանական արտադրող ընկերութիւններից մէկի գովազդային հոլովակում Լէոնարդօ դա Վինչիի «Վերջին ընթրիք»-ի զաւեշտական կիրառումը դժգոհութիւն է առաջացրել իրանահայ համայնքում։

undefinedԻրանահայ պատգամաւորների միջամտութիւնից յետոյ ընկերութիւնը ներողութիւն է խնդրել եւ խոստացել դադարեցնել հոլովակի հրապարակումը։

undefined Դէպքի մանրամասնութիւնները եւ պատգամաւորների հետ մեր զրոյցը ստորեւ. undefined@arashaverdian@GeghardMansoorian@alikonline

۴۰

۱۸:۲۴

بازارسال شده از AlikOnline
thumbnail
undefined Սրբութիւնը՝ գովազդային սրամտութեան առարկայ undefined
undefined «Վերջին ընթրիք»-ի շուրջ դժգոհութիւն Իրանում

Իրանահայ պատգամաւորների բողոքից յետոյ ընկերութիւնը ներողութիւն է խնդրել Իրանահայ համայնքից

undefined ՀԱՏԻՍ- Իրանական արտադրող ընկերութիւններից մէկի գովազդային հոլովակում Լէոնարդօ դա Վինչիի «Վերջին ընթրիք»-ի զաւեշտական կիրառումը դժգոհութեան ալիք է բարձրացրել իրանահայ համայնքում՝ նորից օրակարգ բերելով կրօնական սրբութիւնների սահմանների եւ հանրային պատասխանատւութեան հարցը։

undefined Խորհրդարանում իրանահայ զոյգ պատգամաւորների միջամտութիւնից յետոյ գովազդատուն ներողութիւն է խնդրել եւ խոստացել դադարեցնել հոլովակի հրապարակումը։

undefinedՍկզբում արբանեակային հեռուստաալիքներից մէկով, ապա նաեւ տեղական iFilm ցանցով տարածւած հոլովակում իրանական արտադրողներից մէկը զաւեշտական-սրամիտ լուծմամբ օգտագործել է հանրայայտ «Վերջին ընթրիք»-ը՝ այն ծառայեցնելով սեփական արտադրանքի ներկայացմանը։

undefined Հոլովակը, սակայն, դժգոհութիւն է առաջացրել իրանահայ համայնքում՝ ընկալւելով որպէս քրիստոնէական սրբութեան նկատմամբ անհարկի վերաբերմունք։

undefinedԻրանի խորհրդարանում իրանահայ պատգամաւորներ Արա Շահվերդեանն ու Գեղարդ Մանսուրեանը «ԱԼԻՔ»-ի հետ զրոյցում նշել են, որ համայնքի դժգոհութիւնը լիովին հիմնաւոր է։ Նրանց գնահատմամբ՝ խնդիրը միայն անյաջող գովազդային հնարքի մասին չէ, այլ՝ կրօնական համայնքների հաւատամքային զգացմունքների նկատմամբ սահմանների պահպանման։

undefinedՊատգամաւորների փոխանցմամբ՝ յատկապէս Գեղարդ Մանսուրեանի հետեւողական ջանքերով համատեղ բողոքի նոտա է յղւել թէ՛ «սպահանահայութեան հետ իրեն բարեկամ համարող» գովազդատու ընկերութեանը, թէ՛ հոլովակը պատրաստած ստեղծագործական խմբին՝ ընդգծելով, որ քրիստոնէական սրբութիւնների հետ նման վերաբերմունքը անընդունելի է։

undefinedԲարձրաձայնումից անմիջապէս յետոյ գովազդատու ընկերութիւնը կապ է հաստատել եւ ներողութիւն խնդրել հայ համայնքից՝ նշելով, որ խորապէս յարգում է իրանահայութեանը եւ ափսոսում կատարւած սխալի համար։ Նոյնպէս է վարւել նաեւ հոլովակի ստեղծագործական խումբը։

undefinedՊատգամաւորների տեղեկացմամբ՝ գովազդային հոլովակն արդէն վերանայւել է, իսկ ընկերութիւնը խոստացել է դադարեցնել դրա հրապարակումը։

undefinedԹէեւ առաջին հայեացքից հարցը կարող է չդիտարկւել որպէս բացայայտ սրբապղծութիւն, մասնագէտների դիտարկմամբ խնդիրն աւելի խորքային է։ «ԱԼԻՔ»-ի հետ զրոյցում արւեստաբան-դասախօսներից մէկը նկատել է, որ սրբութեան սահմանների ընկալումը փոխւում է, երբ ակնյայտ է դառնում՝ նոյնատիպ «կատակ» դժւար թէ հնարաւոր լինէր կիրառել այլ կրօնական աւանդոյթի պետականօրէն զգայուն սրբապատկերների պարագայում։

@arashaverdian@geghardmansoorian
@alikonline

۸

۱۸:۲۴

۲ شهریور
بازارسال شده از AlikOnline
thumbnail
undefined «Վերջին ընթրիքի» պատկերը՝ դարձեալ ռեստորանային գովազդում
իրանահայ պատգամաւորների բողոքից յետոյ հոլովակը հեռացւել է
undefined Այսօր երեկոյեան՝ խորհրդարանում Թեհրանի եւ Հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանն «ԱԼԻՔ»-ին յայտնեց, որ Լէոնարդօ դա Վինչիի «Վերջին ընթրիքը» ստեղծագործութիւնը կրկին յայտնւել է ռեստորանային գովազդի հիմքում։

undefinedԱյս անգամ գովազդային հոլովակը հրապարակւել էր «SnappFood»-ի Instagram-ի էջում եւ լայն տարածում ստանալուց յետոյ արժանացել Իրանի քրիստոնեայ համայնքների ուշադրութեանն ու դժգոհութեանը։

undefinedԽորհրդարանում իրանահայութեան զոյգ պատգամաւորներ Գեղարդ Մանսուրեանի եւ Արա Շահվերդեանի յստակ եւ կտրուկ արձագանքից ու բողոքից յետոյ «SnappFood»-ի տնօրինութիւնը ներողութիւն է խնդրել իրանահայերից եւ հեռացրել գովազդային հոլովակը Instagram-ի էջից։

undefinedՀարցն այս դէպքում միայն գովազդային հնարքի կամ կատակային բովանդակութեան մասին չէ։ «Վերջին ընթրիք»-ը կապւած է Յիսուս Քրիստոսի եւ նրա առաքեալների պատմութեան հետ եւ քրիստոնեաների համար ունի խորքային ու սրբազան նշանակութիւն։ Հետեւաբար, այն առեւտրային գովազդի մէջ օգտագործելիս անհրաժեշտ է հաշւի առնել նաեւ ստեղծագործութեան կրօնական ու պատմամշակութային նշանակութիւնը։

undefinedՄշակութային գործիչների կարծիքով՝ նման դէպքերը վկայում են ոչ միայն արւեստի խորքային իմաստի անտեսման, այլեւ այն վտանգաւոր մտածողութեան մասին, երբ համաշխարհային մշակութային ժառանգութեան ամենանշանակալի գործերից մէկը վերածւում է պարզապէս «դիտում» եւ «եկամուտ» ապահովելու գործիքի։ Երբ արւեստի խորհուրդը զոհաբերւում է գովազդային էֆեկտին, սահմանը ստեղծագործական ազատութեան եւ մշակութային ու կրօնական անյարգալից վերաբերմունքի միջեւ շատ արագ ջնջւում է։
@arashaverdian@geghardmansoorian@alikonline

۱۱

۸:۱۸